Բնապահպանական ֆիլմի դիտում-քննարկում
«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության մեդիաակումբը և Վայրի բնության և մշակութային արժեքների պաշտպանման հիմնադրամը (FPWC) նոյեմբերի 16-ին կազմակերպում են բնապահպանական ֆիլմերի դիտում-քննարկում:
Դիտելու ենք 2 ֆիլմ․
«Ես համաձայն չեմ» 15, Հայաստան, 2010
«Մերժվածները. երկու Ռիոների պատմություն» 19”, ԱՄՆ, 2015
Հանդիպումը նախատեսված է 13-18 տարեկան պատանիների համար: Քննարկմանը ներկա կլինեն և բոլոր հարցերին կպատասխանեն՝
Արեգ Կարապետյանը-Վայրի բնության և մշակութային արժեքների պաշտպանման հիմնադրամի (FPWC) Անտառվերականգնման ծրագրի համակարգող․
Արթուր Հարությունյանը-Վայրի բնության և մշակութային արժեքների պաշտպանման հիմնադրամի (FPWC) Հանրային տեղեկատվության պատասխանատու․
«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնն իրականացվում է 2007 թվականից։
Փառատոնի ծրագիրը մեկտեղում է վայրի բնության, շրջակա միջավայրի և դրանց խնդիրների մասին լավագույն ֆիլմեր ողջ աշխարհից, աշխատարաններ, ցուցահանդեսներ, մեդիա քարոզարշավներ և այլ միջոցառումներ, որոնք կոչված են հանրության տարբեր հատվածներին իրազեկելու բնության պահպանության՝ գնալով ահագնացող հրամայականի մասին:
Ամենամյա փառատոնն ավանդաբար անցկացվում է աշնանը, սակայն միջոցառումները «ճամփորդում են» Հայաստանի բոլոր մարզերով ողջ տարվա ընթացքում՝ ներգրավելով մեծ թվով պատանիների ու երիտասարդների, ֆիլմդիտումների, քննարկումների և այլ նախաձեռնությունների միջոցով բարձրաձայնելով տեղական բնապահպանական խնդիրները, խթանելով դրանց ստեղծարար լուծումներն ու աջակցելով վերջիններիս իրագործմանը:
#SunChildFest16 #FPWC
«Հույսի կամուրջ» ՀԿ գրասենյակի հասցեն` Կորյունի 19ա, 2-րդ հարկ:
