Նոր տարի, նոր նվաճումներ․ Ամանորյա թրեյնինգ
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 19։00-ին, Լոֆթում տեղի կունենա բացառիկ թրեյնինգ հատուկ նոր տարվա համար: Այս թրեյնինգի յուրաքանչյուր մասնակից կհեռանա ոգեշնչված և նոր տարվա համար հստակ ծրագրերով:
Հանդիպման թեմաներն են.
-Ինչպես հին տարվա վատ հիշողությունները թողնել անցյալում
-Ինչպես պատրաստվել նոր տարվա նվաճումներին
-Նպատակների իրականացման հստակ պլանավորում
Թրեյնինգն անցնելու է թեթև, բայց շատ արդյունավետ, որի ընթացքում լինելու է հյուրասիրություն․ շամպայն և թեմատիկ, համեղ թխվածքներ։
Մասնակիցներին սպասվում է նաև հետաքրքիր ամանորյա անակնկալներ կազմակերպիչների կողմից։
Թրեյնինգը կվարի Լիլիթ Ամիրշադյան․ քոուչ, թրեյներ, էքսպերտ մարդկանց անձնական աճի և զարգացման ոլորտում: Սովորել է և այժմ էլ սովորում է Նիկոլայ Լատանսկիի անվան Իրական Հաջողություն ակադեմիայում: Մի քանի գրքի և սցենարի հեղինակ, առաջին մասնագիտությամբ տնտեսագետ, «Կնոջ Կողքին» ՀԿ-ի հիմնադիր։
