Խաղում ենք Այլկերպիկ
Եթե կարծում եք, որ Ձեր երեխան փոքրիկ ինտելեկտուալ է, ցանկանում եք՝ նոր հայերեն բառեր սովորի, ուրեմն այս նախատոնական մրցույթը հենց նրա համար է: Հրավիրում ենք խաղալու մանկապատանեկան «ԱՅԼԿԵՐՊԻԿ»:
Օրը` դեկտեմբերի 17, շաբաթ
Ժամը` 15։00
Վայրը` Դալմա Գարդեն Մոլ, Կանաչ գոտի` #Greenzone
Տարիքը` 4-8 և 9-14
Մրցույթը կանցկացվի երկու տարբեր տարիքային խմբերի միջև: Հաղթողներին սպասվում են ամանորյա նվերներ:
Անհրաժեշտ է 1 րոպեում թիմակիցներին բացատրել քարտերի վրա պատկերված նկարները կամ գրված բառերը այլկերպ՝ չօգտագործելով նույնարմատ բառեր կամ թարգմանություններ:
Կարելի է բացատրել հոմանիշների, հականիշների, զգացողությունների միջոցով: Թույլատրելի է նաև կիրառել ժեստեր, դիմախաղ և ձայներ:
Յուրաքանչյուր գուշակած նկարը կամ բառը 1 միավոր է: Հաղթում է այն թիմը, որը կհավաքի ավելի շատ միավոր:
Երաշխավորված է ՀՀ Լեզվի պետական տեսչության կողմից, որպես հայերենի իմացությունը խթանող օժանդակ նյութ:
Խաղից հետո Dalma Garden Mall-ի նախատոնական ծրագրի շրջանակներում երեխաները կարող են մասնակցել նաև նկարչության, թխվածքաբլիթների պատրաստման դասերի:
