Հանդիպում արվեստի հետ
Դեկտեմբերի 22-ին, ժ. 19:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կկայանա «ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ» շարքի 2016 թվականի վերջին միջոցառումը: Երեկոյի շրջանակներում անդրադարձ կլինի «Երևանյան կոլեկցիոներիների ընտրությունը 3. Բորիս Գալստանի հավաքածու՝ Մինաս, Վրույր, Դեղձ Աշոտ» ցուցադրությանը, ինչպես նաև կամփոփվի Կենտրոնի գործունեությունը 2016 թվականին:
Ծրագրում`
• «Ազգային մոդեռնիզմի կայացման ակնարկ մեկ հավաքածուի շրջանակներում»
Բանախոս՝ Աննա Գալստյան, արվեստաբան, արվեստագիտության թեկնածու
• Բորիս Գալստյանի խոսքն իր հավաքածուի և ցուցադրության մասին
• Գաֆէսճեան արվեստի կենտրոնի 2016 թվականի գործունեության ամփոփում և շնորհակալագրերի հանձնում
Միջոցառման մուտքն անվճար է` նախնական գրանցմամբ:
«Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2010 թ. հոկտեմբերից: Պարբերաբար կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին:
