Mea Culpa։ Քննարկում Հրանտ Թոխատյանի հետ
Դեկտեմբերի 24 ին՝ ժամը 19:00-ին, քննարկելու ենք Mea Culpa ներկայացումը սիրված արտիստ Հրանտ Թոխատյանի հետ:
«Իմ մեղքը» (Mea Culpa) թատերական ներկայացում է (տրագիկոմեդիա) 2 գործողությամբ, որի պրեմիերան տեղի է ունեցել 2002 թվականի սեպտեմբերի 30-ին Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում։
Ներկայացման գործողությունը ծավալվում է 2015 թվականին: Միջազգային հանրությունը որոշել է վերականգնել պատմական արդարությունը և փոքրիկ Հայաստանին վերադարձնել ավելի քան հարյուր տարի առաջ Թուրքիայի կողմից զավթված հողերը: Ներկայացման գլխավոր հերոսը (դերասան` Սամսոն Ստեփանյան) ելույթի տեքստ է պատրաստում միջազգային համաժողովում հանդես գալու համար, որտեղ պետք է լուծվի այդ հարցը:
Մուտքավճարը 1000 դրամ է։
Հավաքված գումարը կուղվի որևէ անապահով ընտանիքի՝ տոնական նվերներ գնելու համար։
