Ամփոփիչ համերգային երեկո ՆԱՄ-ում
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա միության ամանորյա ամփոփիչ համերգային երեկոն:
«Նարեկացի» արվեստի միությունը 2016 թվականին ծավալեց կարևոր և նշանակալից գործունեություն՝ կյանքի կոչելով բազմաթիվ նոր նախագծեր և ծրագրեր՝ համերգային երեկոներ, հրատարակումներ, հանդիպում-քննարկումներ և այլն:
Ամփոփիչ համերգային միջոցառման ընթացքում հանդես կգան այս տարվա մեր հերոսները՝ ժողովրդական նվագարանների անսամբլների մրցույթ-փառատոնին գլխավոր մրցանակի արժանացած «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը (գեղ. ղեկավար՝ Արտեմ Խաչատուր), նույն մրցութային փառատոնին առաջին տեղը գրաված «Նարեկացի» արվեստի միության «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը (գեղ. ղեկավար՝ Հովիկ Սահակյան), 2016 թվականի օգոստոսին «Նարեկացի» արվեստի միության կողմից ստեղծված «Նժդեհ» ազգագրական պարի խումբը (գեղ. ղեկավար՝ Գագիկ Գինոսյան), իսկ ցուցասրահում կներկայացվեն միության Սևան Նագաշյանի անվան նկարչական դասարանի սաների աշխատանքները:
Մուտքն ազատ է:
