Շնորհանդես․ Դե խաղա՛ «Բառախաղ» LOFT-ում
Մեր ու ձեր սիրելի De khagha • Դե խաղա՛-ն տարին ամփոփում է լավ անակնկալներով: Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին, ապասում ենք բոլոր խաղասերներին #LOFT-ում՝ մասնակցելու նրանց երկրորդ խաղի` #Բառախաղի շնորհանդեսին: «Բառախաղ»-ը արտասահմանում լայն տարածում գտած ինտելեկտուալ խաղի հայկական տարբերակն է, որը հասցրել է երաշխավորվել ՀՀ ԿԳՆ լեզվի տեսչության կողմից: Սա խաղ-մարտահրավեր է, որը կարող են ընդունել 10-110 տարեկան բոլոր-բոլորը: Այս խաղը խստիվ հակացուցված է միայն մտածել չսիրող մարդկանց:
Եվ այսպես, այս շաբաթ օրվա երեկոյան ծրագիրը խաղային է: «Բառախաղ»-ի հեղինակները մեզ մի փոքր կպատմեն խաղի ստեղծման ու կանոնների մասին, հետո կհայտարարվի մրցույթ, որի հաղթողները կստանան խրախուսական նվերներ:
Դե իսկ այս ամբողջ տոնախաղային մթնոլորտը կամբողջացնենք համով հյույրասիրությամբ:
Մուտքը՝ 1000 դրամ:
