Եղնիկ Mood․ Ամանորը LOFT-ում
Պանիկայի մեջ վազող բիգուդիով կանայք, անհավասար բաստուրմա կտրող տղամարդիկ, չստացված սանրվածքի պատճառով արտասվող աղջիկներ ու 23։50-ին բաղնիքից հանգիստ քայլերով դուրս եկող տղաներ․․․ Պատկերացնու՞մ եք՝ ինչ կլիներ, եթե 2016-ի վերջին րոպեներն այսպես անցկացնելու փոխարեն դուք լինեիք LOFT-ի գունավոր ու ջերմ մթնոլորտում՝ մի կողմ թողնելով բոլոր ավելորդ ձևականությունները, խոզի բդերն ու պանրի տեսականիները։
Դեկտեմբերի 31-ի գիշերը LOFT-ի դռները, ինչպես միշտ, բաց են լինելու մեր բոլոր լոֆթեցիների համար։
Այդ օրը #LOFT-ի սեղաններին կգտնեք Ամանորին բնորոշ երեք բան՝ մանդարին, շամպայն և բամբաներկա։ Իսկ տոնածառի տակ՝ նվերներ մեր ու մեր գործընկերների կողմից։
Եկեք միասին դիմավորենք 2017-ը, միասին հետհաշվարկ անենք, ճիշտ 00։00-ին երազանք պահենք և միասին թռվռանք՝ իրար գրկելով։
