Փոքրիկ Էյնշտեյն գիտության թանգարան
Փոքրիկ Էյնշտեյն գիտության թանգարանը ինտերակտրվ թանգարան է, որտեղ ցուցադրված
է մոտ 30 ցուցանմուշ ֆիզիկայի տարբեր բնագավառներից՝ էլեկտրականություն,
մագնետիզմ, ստատիկ դաշտ և այլն։ Ի տարբերություն մյուս թանգարանների, այստեղ
ցուցանմուշներին ձեռք տալը ոչ թե արգելվում է, այլ՝ խրախուսվում։
Տոմսի արժեքն է 3․000 դրամ բոլոր տարիքային խմբերի համար։
Մինչև 14 տարեկան երեխաները մտնում են մեծահասակի ուղեկցությամբ, ով նույնպես
տոմս է ձեռք բերում։
Խմբային այցելուիթյունների դեպքում՝ 15 և ավելի երեխայի համար աշխատանքային
օրերին գործում է զեղչ՝ 15% ։ Ամեն 5 երեխայի հետ մտնում է մեծահասակ, ով
նույնպես վճարում է: