«Շիտակ սարերի ծուռ կերպարները»
Հունվարի 30-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Լիլի Կարապետյանի` «Շիտակ սարերի ծուռ կերպարները» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Միջոցառման ընթացքում կցուցադրվեն կերամիկական նկարներ:
«Շիտակ սարերի ծուռ կերպարները» խորագիրը կրող ցուցահանդեսը բաղկացած է 47 դիմակից, որոնք ներկայացնում են ինչպես հայ հերոսների կերպարները (Հայկ Նահապետից մինչև մեր օրերի հերոսները) , այնպես էլ` նրանց ոգին ու գաղափարախոսությունը:
Մուտքն ազատ է: