Տարեմուտի գաթա
Ամանորյա տոնակատարություններն աստիճանաբար ավարտին են մոտենում, մենք էլ որոշեցինք ամփոփել դրանք երեխաների հետ տարեմուտի գաթա պատրաստելու ծիսական արարողությամբ: Իհարկե շատ ընտանիքներում արդեն հասցրել են պատրաստել կլոր գաթան ու որոշել այս տարվա ամենահաջողակին: Անգամ այդ դեպքում առաջարկում ենք միանալ մեր միջոցառմանը, անձամբ լավ տրորել խմորը, զարդարել այն ու վայելել հասակակիցների ընկերակցությամբ:
Հնում հայերի համար գաթան ու տոնական այլ քաղցրավենիքները ծիսական դեր ունեին. դրանք կոչված էին կանխարգելել չարն ու հաջողություն ապահովել ողջ տարվա ընթացքում: Մենք էլ այս գաթաներով կփորձենք հաջողություն մաղթել բոլորի ընտանիքներին: Բացի այդ, կկատարենք նաեւ խնձորների օգնությամբ տարվա «ամենահաջողակին» որոշելու հին ավանդույթը:
Ծիսական գաթայի պատրաստման այս վարպետության դասը ոչ միայն հաճելի կլինի երեխաներին որեւէ բան անձամբ պատրաստելու առումով, այլեւ կօգնի զարգացնել մոտորիկան եւ ստեղծագործականությունը: Հատկապես հետաքրքիր կլինի դուրս բերել տարբեր մարդակերպ ու կենդանակերպ գաթաներ:
Հանդիպելու ենք կիրակի՝ 14:00-ին, մասնակցել կարող են 4 տարեկան եւ բարձր երեխաները: Փոքրերին խորհուրդ ենք տալիս միանալ մայրիկի կամ որեւէ մեծահասակի հետ, իսկ 6 տարեկան եւ բարձր երեխաները կարող են մասնակցել նաեւ ինքնուրույն: Յուրաքանչյուր երեխայի մուտքն արժե 2500դրամ:
Մեր հասցեն` Բուզանդի 43 կամ Մաշտոցի այգի (Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ):
#ՏաՏա #գաթա #ՇաբաթԿիրակի
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Բրեմենյան Երաժիշտները
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Cocomelon Mega Show
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ