«Լսիր ինձ» ֆիլմի ցուցադրություն
"Լսիր ինձ" ֆիլմը պատմում է լսողության խնդիր ունեցող մարդկանց մասին։ Սա այս թեմայով առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմն է։
Աշխարհում 360 000 000 մարդ ունի լսողության տարբեր խնդիրներ: Այս մարդկանց մի մասն ապրում է ամբողջովին լռության մեջ (խուլ մարդիկ)։
Ֆիլմի հերոսները խուլ և վատ լսող մարդիկ են․ դերասաններ, պարողներ, ղեկավարներ, ուսուցիչներ, գիտնականներ, ձեռներեցներ։ Նրանք ունեն նույն երազանքներն ու ցանկությունները, ինչ լսող մարդիկ, նրանք տաղանդավոր են։ Խուլ և վատ լսող մարդիկ կարող են հասնել ավելիին, եթե բոլորս հարգենք ու աջակցենք նրանց և ստեղծենք հավասար հնարավորություններ։
Ֆիլմի հայաստանյան պաշտոնական ցուցադրությունը տեղի կունենա փետրվարի 9-ին, ժամը 15։00, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում։ Ֆիլմն ուղեկցվում է ենթագրերով (սուբտիտր)։
Ցուցադրության կազմակերպիչներն են՝ Mibur նախագիծը, ԼՌՈՒԹՅԱՆ ՁԱՅՆ/The Voice of Silence հասարակական կազմակերպությունը և Russian-Armenian University - RAU համալսարանը։
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: