Պուերների հիթ շքերթ
Ամսի 24-ին՝ ժամը 17:30-ին, բոլորին հրավիրում ենք թեյախմության արարողության՝ վայելելու պուեր թեյի տարբեր տեսակները։
Մի փոքր Պուերի մասին։
Պուերը լեգենդար չինական թեյ է, որն իր անունը ստացել է ի պատիվ համանուն գյուղի, որտեղ հայտնագործվել է նրա պատրաստման տեխնոլոգիան։
Պուերը ֆերմենտացված (խմորման ենթարկված) թեյ է։ Այլ կերպ ասած, այն «կենդանի» արտադրանք է, որտեղ մշտապես գործում են խմորման պրոցեսները։ Պահաժամկետի յուրաքանչյուր տարվա հետ այն ձեռք է բերում նոր համ ու գույն։ Ինչպես հայտնի է, «Ճաշակին ընկեր չկա», ուստի մեկին դուր է գալիս նոր արտադրված թեյը, իսկ մյուսին՝ ավելի հնաորակը։
Պուերը միաժամանակ նաև բուժիչ թեյ է։ Կլինիկական հետազոտությունները հաստատել են, որ այն բարելավում է մարսողական ֆունկցիան, արագացնում է նյութափոխանակությունը, իջեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ և կարող է օգտագործվել որպես, այսպես կոչված, նիհարեցնող թեյ։ Այն զերծ է որևէ տեսակի արհեստական հավելումներից, ուստի բացարձակապես անվտանգ է օրգանիզմի համար։
Մուտքը` 1500 դրամ: