3 խոզուկները՝ handmade հեքիաթում
ՏաՏան շարունակում է իրական հեքիաթների շարքը փոքրերի համար. այս անգամ առաջարկում ենք միանալ 3 խոզուկների handmade խաղ-հեքիաթին, որի հեղինակը կրկին երեխաներն են լինելու:
Հանդիպման ընթացքում նախ մի քիչ ձեռքի աշխատանքով կզբաղվենք, որի ընթացքում կստեղծենք սիրված հեքիաթի գլխավոր հերոսներին՝ խոզուկներին ու գայլին: Որպես նյութ՝ օգտագործելու ենք մեր կողմից պատրաստված գունավոր ծեփոնը՝ պլաստիլինը՝ բացառապես բնական բաղադրիչներից: Մեր նախատեսած իրական աչուկները ավելի կզարդարեն հերոսների ուրախ ու չարաճճի կերպարները:
Երբ խոզուկները պատրաստ լինեն, կսկսենք կենդանի հեքիաթը. մասնակից յուրաքանչյուր երեխա հնարավորություն կունենա իր ստեղծած հերոսի հետ միասին պատմել հեքիաթի մի հատված, խաղացնել ու զարգացնել արկածները, գուցե նաեւ փոփոխել հեքիաթը :): Արդյունքում երեխաները ոչ միայն կունենան սիրելի հերոսի՝ իրենց ստեղծած կերպարը, այլ նաեւ կշփվեն հասակակիցների հետ, կերեւակայեն եւ իրենց պատկերացումները «հանդիսատեսին» կներկայացնեն: Իսկ հեքիաթի ավարտից հետո բոլորն իրենց պատրաստած հերոսներին տուն կտանեն:
Հանդիպում ենք փետրվարի 5-ին՝ կիրակի, 12:00-ին: Միջոցառումը նախատեսված է 2-5 տարեկան երեխաների համար, ովքեր կարող են մասնակցել մեծահասակի հետ կամ մենակ, մեր մասնագետները փորձելու են խաղ-հեքիաթի մեջ առավելագույն ներգրավել բոլոր մասնակիցներին եւ նպաստել նրանց շփման հմտությունների զարգացմանը: Մեկ երեխայի համար մասնակցության արժեքը 2000դրամ է:
Մեր հասցեն` Բուզանդի 43՝ Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ:
#ՏաՏա #ՇաբաթԿիրակի #3Խոզուկներ #ԻրականՀեքիաթ
