Cinema
Ռոսսինի «Մոխրոտիկը»․ ֆիլմ-օպերա
Փետրվարի 18-ին՝ ժամը 18:00-ին, #LOFT-ում տեղի կունենա «Մոխրոտիկը» ֆիլմ-օպերայի կինոդիտում-քննարկումը։
«Մոխրոտիկը» (La Cenerentola) ֆիլմ-օպերան իտալացի մեծ կոմպոզիտոր Ջոակինո Ռոսսինիի լավագույն օպերաներից մեկի էկրանավորումն է: Սյուժեի հիմքում համանուն հեքիաթն է:
Ֆիլմը նկարահանվել է 1981 թ. ֆրանսիացի նշանավոր բեմադրող ռեժիսոր Ժան-Պիեռ Պոնելի (Jean-Pierre Ponnelle) կողմից: Այն ճանաչված է օպերային արվեստի ամենահաջող էկրանավորումներից մեկը, առանձնանում է տեսարանների գեղեցկությամբ և գեղեցիկ ոճային լուծումներով:
Ֆիլմում գլխավոր՝ Մոխրոտիկի դերերգը կատարել է աշխարհահռչակ մեցցո-սոպրանո Ֆրեդերիկա ֆոն Շտադեն: Ներկայացման դիրիժոր՝ Կլաուդիո Աբադո:
Մուտքավճար՝ 1000 դրամ
