Football QUIZ
Թիմ Ռիփը “Ֆուտբոլային մարզաշապիկներ” ընկերության հովանավորությամբ փետրվարի 10-ին ժամը 19:30-ին Թիմ Թայմ ակումբում կազմակերպում է ինտելեկտուալ ֆուտբոլային խաղ: Խաղը բաղկացած է լինելու 5 փուլից, որում ձեզ պետք կգան ոչ միայն ֆուտբոլային գիտելիքներ, այլ նաև արագ կողմնորոշվելու ունակություններ և ինտելեկտուալ մտածողություն:
• 1ին փուլ – ֆուտբոլային դաջվածքներ
• 2րդ փուլ – 3 նկար՝ 1 մարդ
• 3րդ փուլ – ֆուտբոլային մականուններ
• 4րդ փուլ – հանրահայտ ֆուտբոլային խոսքեր
• 5րդ փուլ – ռեկորդներ և հետաքրքիր փաստեր
Համարու՞մ ես քեզ ֆուտբոլային գիտակ , մտածու՞մ ես, որ կարող ես արագ կողմնորոշվել, դե ուրեմն միացի՛ր մեր ինտելեկտուալ խաղին: Մասնակցության համար անհրաժեշտ է առավելագույնը 5 հոգուց բաղկացած թիմ և նպատակասլացություն՝ ընդունելու նոր մարտահրավերներ: Իսկ Football Jerseys ընկերությունը մեծ սիրով պատրաստել է ձեզ համար անակնկալներ՝ խաղը է՛լ ավելի հետաքրքրացնելու և հաճելի դարձնելու համար:
Մուտքավճարը՝ 1500 դրամ, որը ներառում է հյուրասիրություն, թեյ, սուրճ, քաղցրավենիք, հաճելի ժամանակ և լավ տրամադրություն:
