Cinema
Կինոքննարկում «Կյանք ու կռիվ»
Հյուլե ակումբը սիրով հրավիրում է բոլորին զրուցելու վերջերս ամենաքննարկվող, հայկական կինեմատոգրաֆիայում ամենահաջողված ֆիլմերից մեկի «Կյանք ու կռվի» մասին:
Ֆիլմը վախը հաղթահարելու, սիրո, հայրենասիրության, կյանքի ու այդ կյանքի համար կռվի մասին է:
Եթե կարծում ես գովում են բոլորը, իսկ դու չես հավանել և ունես դրա համար օբյեկտիվ պատճառներ` քննարկումը քեզ համար է: Եթե շատ ես հավանել և ուզում ես կիսվել տպավորություններովդ, լսել այլ կարծիքներ` քննարկումը քեզ համար է: Մենք սիրով սպասում ենք յուրաքանչյուրիդ:
Մուտքն ազատ է
Սիրով՝ Հյուլե ակումբ
