Սուրբ Սարգսի տոնը՝ Ձմեռային այգում
Մոտենում է երիտասարդների և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Ավանդույթի համաձայն՝ տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Իսկ երբևէ պատկերացրե՞լ եք, որ հենց Սուրբ Սարգիս զորավարի ձեռքից կարող եք ստանալ աղի բլիթը. Winter Park-ում հրաշքներն իրականություն են դառնում...
Փետրվարի 10-ին բոլոր սիրահարներին հրավիրում ենք Ձմեռային այգի՝ ստանալու խորհրդանշական աղի բլիթները: Այդ օրն այգում կլինի հենց ինքը՝ Սուրբ Սարգիս զորավարը՝ իր սպիտակ ձիով :) Նա իր ձեռքով բոլոր սիրահարներին կբաժանի աղի բլիթներն ու կմաղթի երազանքի իրականացում:
Իսկ արդեն փետրվարի 11-ին մենք ձեզ հետ միասին կնշենք երիտասարդների և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Աղի բլիթի փոխարեն նա ձեզ կհյուրասիրի քաղցր բլիթներ, իսկ ձեր բարձր տրամադրությունն ու ռոմանտիկ մթնոլորտը կապահովեն մեր այգու տարածքում գտնվող սրճարանները: Այստեղ բոլոր նախապայմանները ստեղծված կլինեն՝ ձեր հաճելի ժամանցն ապահովելու համար:
Ժամը 19:00-ից էլ կսկսվի օրվա ամենազվարճալի մասը. սիրահար զույգերը կմրցեն սահադաշտում՝ սառույցի վրա: Հաղթող զույգը հնարավորություն կստանա փետրվարի 14-ին Սուրբ Վալենտինի օրը նշելու «Երազ» ռեստորանում: Բացի այդ՝ սիրահար զույգը նվեր կստանա նաև գեղեցիկ ֆոտոշարք՝ լուսանկարիչ Վահե Մինասյանի կողմից: Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է մոտ երկու ժամ առաջ նախապես գրանցվել:
Չմոռանաք այդ օրը միմյանց ասել ամենակարևորը՝ «Սիրում եմ»…
Սպասում ենք ձեզ փետրվարի 11-ին Ձմեռային այգում :)