Խասփուշը
Փետրվարի 22-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում կցուցադրվի հայկական կինոյի հայր Համո Բեկնազարյանի «Խասփուշ» համր խաղարկային ֆիլմը (1927թ.):
Երեկոյի հյուրը կլինի կինոքննադատ Արթուր Վարդիկյանը:
«Խասփուշը» «Հայֆիլմ» ստուդիայի 1920-ականների թերևս ամենամասշտաբային նախագիծն էր:
Գործողությունները տեղի են ունենում 1891 թվականին Պարսկաստանում, որտեղ զանազան քաղաքական ուժերի խաղաթուղթ լինելուց հոգնած և աղքատության շեմին հասցված ժողովուրդը բարձրացնում է խոշոր ապստամբություն:
Րաֆֆու և Վրթանես Փափազյանի պատմվածքների հիման վրա նկարահանված այս կինոկտավը ոչ միայն հայկական առաջին պատմահեղափոխական ֆիլմն է, այլև համարվում է համաշխարհային կինոյի առաջին կինոնկարներից, որտեղ պատկերվում է պարսից ժողովրդի կյանքն ու կենցաղը:
Ցուցադրությունը կկայանա ՆԱՄ-ի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի համագործակցությամբ ստեղծված «Հայկական կինոյի էջերից» ծրագրի շրջանակներում:
Ռեժիսոր՝ ՀամոԲեկնազարյան
Սցենարի հեղինակներ՝ Արշալույս Տեր-Հովնանյան և Գրիգորի Բրագինսկի (ըստ՝ Րաֆֆու և Վ. Փափազյանի պատմվածքների)
Օպերատոր՝ Նիկոլայ Անոշչենկո
Դերերում՝ ՀրաչյաՆերսիսյան, Միքայել Գարագաշ, Մկրտիչ Ջանան, Համբարձում Խաչանյան, Ավետ Ավետիսյան, Վաղարշ Վաղարշյան, Ամասի Մարտիրոսյան և այլք
Կինոընկերություն՝ Հայաստանի Պետֆոտոկինո
Տևողությունը՝ 72 րոպե
Մուտքն ազատ է:
