Cinema
Հանդիպում արվեստի հետ. Գրիգոր Խանջյան
Փետրվարի 16-ին, ժ. 19:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կկայանա «Հանդիպում արվեստի հետ» շարքի 2017 թվականի առաջին միջոցառումը: Երեկոյի շրջանակներում անդրադարձ կլինի «Գրիգոր Խանջյան. Պատկերից անդին» ցուցադրությանը, որը գործելու է մինչև փետրվարի 19-ը:
Ծրագրում`
• 19:00 «Գրիգոր Խանջյանն ու ազգային պատումի կայացումը»
Բանախոս՝ Լիլիթ Սարգսյան, արվեստի քննադատ
• 19:40 «Տարելից» ֆիլմի ցուցադրություն, 2006 թվական, Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն
Միջոցառման մուտքն անվճար է` նախնական գրանցմամբ:
«Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2010 թ. հոկտեմբերից: Պարբերաբար կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին:
