Concert
Երաժշտական քուիզ. հատուկ թողարկում
Սիրելի՛ քուիզասեր և երաժշտասեր ԷՕՆցիներ, մենք շարունակում ենք մեր բարի ավանդույթները և այս անգամ մեր երաժշտական քուիզը կվարի մեր մելոմաններից մեկը՝ Անահիտը: Խաղն այս անգամ ավելի երկար է լինելու և ունենալու է նոր փուլեր: Խաղի ընթացքում հայտնի աղջինկերը կմրցեն հայտնի տղաների հետ, կհայտնվեն նոր երաժշտական ուղղություններ, իսկ որոշ երգեր տակնուվրա կլինեն:
Շաբաթ օրը` փետրվարի 18-ին` 19:00-ին, Անահիտը կպատրաստի անսպասելի երգա-ալբոմացանկ, իսկ դուք եկեք խաղալու, հաղթելու և քուիզը պատրաստելու հնարավորություն ձեռք բերելու:
Մուտքը՝ 1,500 դրամ (ներառյալ քաղցրավենիք, թեյ, ռոք'ն'ռոլ):
