Կյանքը՝ սպորտի ռիթմով
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը շարունակում է «Կյանքը` սպորտի ռիթմով» նախագծի շրջանակներում իրականացվող մասսայական անվճար մարզումները: Հանդիպում ենք ամեն շաբաթ օր, ժամը 11:00-ին, «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության «Սպարտակ» մարզադահլիճում (հասցեն՝ Ագաթանգեղոս փ., Կրկեսի դիմաց):
Մարզումներին մասնակցելու համար, խնդրում ենք Ձեզ հետ պարտադիր բերել լրացուցիչ մարզակոշիկներ, ինչպես նաև ըստ ցանկության կարող եք բերել մարզահագուստ, քանի որ մարզադահլիճում կա զգեստափոխվելու հնարավորություն:
Մարզումները կանցկացնեն Հայաստանի ֆիթնեսի լավագույն մարզիչներից մի քանիսը:
Մարզադահլիճը ջեռուցվում է (+17 աստիճան)
Սիրով սպասում ենք բոլորին: Մասնակցությունը՝ առանց տարիքային սահմանափակման :)
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր Ֆեյսբուքի պաշտոնական էջին:
