«Իսկ հիմա ո՞ւր» | "Where Do We Go Now?"
Վաղուց չենք հանդիպել և ունեցել հետաքրքրաշարժ քննարկում։ Ուստի բացը լրացնելու նպատակով «Սևազգեստ կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնությունը հրավիրում է յուրօրինակ քննարկման լիբանանցի ռեժիսոր Նադին Լաբակիի «Իսկ հիմա ո՞ւր» ֆիլմի շուրջ:
Այսպիսով հանդիպում ենք Հոդված 3-ում փետրվարի 21-ին, ժամը 18։00-ին դիտելու ֆիլմը, որից անմիջապես հետո կծավալվի ֆիլմի շուրջ քննարկում։
110 րոպե տևողությամբ այս դրաման, որը նաև պարունակում է կոմեդիայի տարրեր, ստեղծվել է 2011 թվականին լիբանանցի ռեժիսոր և դերասան Նադին Լաբակիի կողմից: Այն առաջին անգամ էկրան է դուրս եկել 2011 թվականին Կաննի փառատոնին և նույն թվականին էլ Տորոնտոյի Միջազգային Կինոփառատոնին արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:
Ֆիլմը պատմում է լիբանանյան հեռավոր, մեկուսացած մի գյուղի մասին, որի բնակիչների մի մասը մահմեդականներ են, մյուսը՝ քրիստոնյաներ։ Երբ երկու կողմի տղամարդկանց միջև տեղի են ունենում բռնության ելքով միջադեպեր, կանայք ոտքի են կանգնում, գալիս համաձայնության և մտածում տարբերակներ, որոնց օգնությամբ կկարողանան կանխել ընդհարումը տղամարդկանց միջև։
Ֆիլմը կցուցադրվի ռուսերեն թարգմանությամբ և անգլերեն ենթագրերով։
Սիրով սպասում ենք բոլորիդ:
___________________________________________________
We haven’t met and had an interesting discussion for a long time. So in order to fill the gap “Women in Black, Armenia” PeaceBuilding Initiative invites all of you to a unique discussion about a film by a Lebanese director Nadine Labaki.
So we meet on February 21st, at 18:00 in Article 3 club to watch the film and then to have an interesting discussion about the film.
This drama lasting 110 minutes which also has some elements of comedy, has been released in 2011 by a Lebanese director and actress Nadine Labaki. The film premiered during the 2011 Cannes Film Festival and during the same year the film won the People’s Choice Award at the 2011 Toronto International Film Festival.
The film tells the story of a remote, isolated Lebanese village inhabited by both Muslims and Christians. When a series of incidents incites violence between Muslims and Christians, the women of the village conspire together to keep their men from fighting.
The film will be screened with Russian translation and English subtitles.
We are looking forward to seeing all of you.
