Բոլորը մեկի համար։ Բարեգործական համերգ
Հովհաննես Ռուբենի Հասրաթյանը ծնվել է 04․10.2010թ.-ին: Երեխայի մոտ ախտորոշված է ՄՈւԿ՝ մանկական ուղեղային կաթված (խառը ձև), և հետևաբար, հենաշարժողական ֆունկցիայի խիստ խանգարման արդունքում՝ նա ունի շարժողական լուրջ խնդիրներ: Երեխան ստացել է վերականգնողական բուժում և կեցվածքի ճիշտ ձևավորման, քայլքի ֆունկցիոնալ առաջընթացի, վիճակի հետագա կայունացման համար ցուցված է կանգնակ, որը 120.000 (մեկ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ արժողությամբ է:
Փոքրիկ Հովհաննեսին օգնելու նպատակով LevelUp-ի թիմը կազմակերպում է կիթառի երեկո-բարեգործական համերգ, որի ընթացքում կհնչեն ազգային, ժողովրդական, հեղինակային, ինչպես նաև սիրելի դարձած երգերի յուրովի կատարումներ։
Ելույթ կունենա «Կտոր մը երկինք» խումբը:
(Մասնակիցների կազմը ավելանում է)։
Ներկա կլինեն նաև երեխայի ծնողները և ԷԽՈ ՀԿ-ի անդամները։
Տոմսի արժեքը՝ 1000 դրամ։
Տոսերը կարող եք ձեռք բերել Level Up-ից, որը գտնվում է Կողբացի 51 հասցեում, ամեն օր 12։00-24։00։
Հ․ Գ․ Երեկոյի ողջ ընթացքում սրահում կլինի նաև հանգանակության արկղիկ, որտեղ ցանկացողները կարող են իրենց ներդրումն անել։
