Cinema
Կինոդիտում. Կինոթատրոն Պարադիզո
Սիրելի՛ ԷՕՆցիներ, մեր կինոակումբի անդամներ և պարզապես կինոխելագարներ:
Փետրվարի 24-ին՝ ժամը 19։30-ին, համեցե՛ք ԷՕՆ միասին դիտելու Ջուզեպե Տորնատորեի Նոր կինոթատրոն «Պարադիզո» ֆիլմը, որը 1990 թվականին «Օսկար»-ի է արժանացել լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում։
Այս գեղեցիկ ֆիլմը ներկայացնում է հերոսի և իր մանկության ընկերոջ՝ թատրոնում լուսային օպերատոր աշխատող տարեց մարդու հետ ընկերության պատմությունը: Նրանց հարաբերություններն ունեցել են և՛ վառ պահեր, և՛ ողբերգություններ, մեծ ազդեցություն են ունեցել տղայի վրա, օգնել են նրան տեղափոխվել իր հյուծված գյուղից՝ հետևելու իր երազանքին:
Տևողությունը՝ 155 րոպե
Լեզու՝ անգլերեն` ռուսերեն ենթագրերով կամ ռուսերեն` անգլերեն ենթագրերով
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք և փոփ-քորն):
