Երաժշտություն լսելու արվեստը
Մեր նախաձեռնության անդամ Արազ Էսմաիլին ցանկանում է՝ այս անգամ խոսենք երաժշտությունից եւ իրանական երաժշտությունից։
«Անձամբ հավատացած եմ՝ եթե հասարակությունը գրել-կարդալ չգիտի, ապա չի կարելի սպասել նրանից, որ գիրք պիտի կարդա։ Նույն խնդիրը երաժշտության մեջ կա, եթե չենք տիրապետում այն այբուբենին, որին պետք է տիրապետել, ապա անհրաժեշտ է սովորել այն եւ զարգացնել։
Այսպիսով, այս հանդիպումը կնվիրենք երաժշտություն լսելու արվեստին, ինչպես նաեւ կներկայացնենք Իրանի ժամանակակից երաժշտությունը եւ վերջին 100 տարում նրա անցած ուղղուն, ինչպես նաեւ կտարվեն համեմատականներ հայկական ժամանակակից երաժշտության հետ՝ հասկանալու համար՝ արդյոք ինչպես են զարգացել հարեւան ազգերի երաժշտական մշակույթները եւ ինչպես կարող ենք օգտվել միմյանցից» -- Արազ Էսմաիլի։