Պատմություններ մեր հետևում, ներկայացում - ցուցահնդես
Միհր Թատրոնի ստեղծագործական անձնակազմը սիրով հրավիրում է ձեզ ներկա գտնվելու ,,Պատմություններ մեր հետևում՚՚ ներկայացում - ցուցահնդեսին, որի ընթացքում հանդիսատեսը կտեղափոխվի մեկ այլ աշխարհ: Մի աշխարհ, որը մենք անտեսում ենք....
Հայաստանում բազմաթիվ ծերեր միայնակ են... իրենց տանը... ծերանոցներում...
Ե՞րբ ենք մենք զգում մեր մենակությունը...
Որտե՞ղ են բոլոր երազանքները, որ մենք ունեինք երիտասարդ տարիներին...
Ինչպիսի՞ն է կյանքը այն մարդկանց, ովքեր կրում են պատմություններ... Պատմություններ մեր հետևում...
Ովքե՞ր կամ ինչե՞րն են կրում այդ պատմությունները իրենցից հետո...
Կենդանի երաժշտություն` Տիեզերք band / Tiezerk Band
Մուտքը ազատ է:
Այս նախագիծը իրականցվել է «Մշակույթի եւ կառավարման լաբորատորիայի» «Հարավային Կովկասի տարածաշրջանային արվեստ և մշակույթ» ծրագրի շրջանակներում՝ Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ (SCO):
