Նարեկացի արվեստագիտություն
Փետրվարի 25-ին՝ ժամը 16:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում «Արվեստագիտություն» ծրագրի շրջանակում ներկաները հանդիպում-քննարկում կունենան իրանահայ երաժիշտ Արազ Էսմաիլիի հետ:
Հանդիպում-քննարկումը կրում է «Երաժշտություն լսելու արվեստը. իրանական ժամանակակից երաժշտություն» խորագիրը:
-Ես հավատացած եմ, որ եթե հասարակությունը գրել-կարդալ չգիտի, ապա չի կարելի սպասել, որ նա կկարողանա գիրք կարդալ։
Նույն խնդիրն առկա է նաև երաժշտության մեջ, երբ չենք տիրապետում այն այբուբենին, որին պետք է տիրապետել։
Այսպիսով, այս հանդիպումը կնվիրենք երաժշտություն լսելու արվեստին, կներկայացնենք Իրանի ժամանակակից երաժշտությունը և վերջին 100 տարվա ընթացքում նրա անցած ուղին, ինչպես նաև համեմատական զուգահեռներ կանցկացնենք հայկական ժամանակակից երաժշտության հետ՝ հասկանալու համար, թե ինչպես են զարգացել հարևան ազգերի երաժշտական մշակույթներն, ու ինչպես կարող ենք օգտվել միմյանցից -նշում է Արազ Էսմաիլին:
Մուտքն ազատ է:
