Մեծ մորս դաջվածքները
Զինված հակամարտությունների ժամանակ կանանց նկատմամբ գենդերային բռնությունը, հատկապես սեռական բռնությունը, ամենաքիչ լուսաբանված և ամենաշատ կոծկված խնդիրներից է: Եթե անդրադառնանք հայոց պատմությանը, կտեսնենք, որ մեր պատմությունը գովերգում է հերոսաբար ինքնազոհ եղած կանանց՝ մոռանալով բռնության ենթարկված, հատկապես բռնաբարված կանանց և նրանց պատմությունները: <<Մեծ մորս դաջվածքները>> վավերագրական ֆիլմը ներկայացնում է մի կնոջ բացահայտված պատմություն. կին, ով հանդիսանում է Հայոց ցեղասպանության ժամանակ նույնատեսակ բռնություն վերապրած հարյուրավոր կանանցից մեկը: Այսպիսով, սույն թվականի փետրվարի 28-ին, ժամը 18:30 <<Կանանց ռեսուրսային կենտրոն>> - ում գործող <<Կանայք, խաղաղություն և անվտանգություն>> ակումբը Հոդված 3 ակումբում (Թումանյան 26ա, Երևան) կազմակերպում է <<Մեծ մորս դաջվածքները>> վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Հանդիպման և ֆիլմի լեզուն հայերենն է: Հանդիպումը բաց է: