Բարեկենդանը ԷՕՆում
«Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու»,-Եղիային դիմելով` ասում է հրեշտակը` ազդարարելով Բուն Բարեկենդան տոնի սկիզբը:
Ասում են` հին ժամանակներում Բարեկենդանը նշվել է ավելի մեծ շուքով և ուրախությամբ, քան Ամանորը: Ավելին` չսահմանափակվելով մեկ օրվա չափավոր վայելքներով, համեղ ուտեստներով ու հետաքրքիր խաղերով` անցյալում այս ժողովրդական տոնը նշել են մեկ, երբեմն նույնիսկ երկու շաբաթ անընդմեջ` ամեն օր իրականացնելով հատուկ արարողություններ: Համաձայն քրիստոնեական վարդապետության` Բարեկենդանը մարդու հիշողություններն են այն մասին, որ նա երբևէ դրախտում է եղել և ճաշակել է բոլոր պտուղները:
Չխախտելով հին ավանդույթներն ու ցանկանալով ճաշակել համեղ պտուղներ` ԷՕՆը որոշել է յոթ օրվա ուրախությունն իրականություն դարձնել մեկ օրում, իսկ ավելի կոնկրետ` 4 ժամվա ընթացքում: Եվ այսպես` փետրվարի 26-ին, ժամը` 19:00-ին, հավաքվում ենք բոլոր բարի կամեցողներով` մասնակցելու հատուկ արարողակարգին: Օրը կմեկնարկվի հյուրասիրությամբ, որին կհաջոդեն օրվա խորհրդի մասին փոքրիկ ակնարկն ու տոնական խաղերը: Եվ քանի որ Բարեկենդանը ոչ միայն առատ ուտելիքների ու զվարճանքների տոնակատարություն էր, այլև այդ օրը յուրաքանչյուր ոք ազատ էր դրսևորելու իր ցանկությունները, մենք որոշել ենք օրը շարունակել թեմատիկ ֆոտոսեսիայով ու աշխույժ երեկույթով: Միջոցառման ընթացքում ելույթ կունենա բոլորիս կողմից սիրված և ճանաչված <<Տիեզերք>> Խումբը:
Չխախտելով տոնի ավանդույթը, Էoնում նույնպես նշում ենք բարեկենդանը դիմակներով: Շտապեք ընտրել ձեր կերպարը տոնին լիարժեք ներկայանալու համար:
Այնպես որ բաց մի թողեք համեղ հյուրասիրության և երգ ու պարի մասնակիցը դառնալու հնարավորությունը: Եկեք ԷՕՆ` միասին նշելու Բարեկենդանն ու պատրաստվելու Մեծ Պահքին:
Մուտքը` 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք և հատուկ հյուրասիրություն):
