The Mask. Club Полуночники
Հերթական 5շաբթի Կեսգիշերայինների ակումբում: Այս անգամ ակումբի հյուրերը՝ Գոյ կենտրոնի հիմնադիր մասնագետները կներկայացնեն The Mask խաղը: Երեկոյի ծրագրում՝ ներկայացում-խաղ, քննարկում, կարծիքներ, այնուհետ՝ մեր ժամանցային խաղեր մինչ ուշ երեկո: Ինչպես միշտ՝ ակտիվ մասնակցությունը պարտադիր չէ, սակայն ողջունելի է:
Սկիզբը՝ 19:30: Մուտքն ազատ է, սակայն գործում է 2000 դեպոզիտ (մինիմալ պատվեր՝ ինչպես տաքսիում:) - կարող են օգտվել ակումբի խոհանոց/բարից:
Վայրը՝ Կեսգիշերայինների ակումբ, "Fresca" ռեստորան-սրճարան, Պարոնյան 30 (3-դ հիվանդանոցի դիմաց):