Բարի լույս
Ռեժիսոր:
Աննա Արևշատյան
Դերերում:
Արայիկ Դարբինյան,
Արսեն Կարապետյան,
Աշոտ Չթչյան,
Սամվել Փիլոյան,
Լիդա Հակոբյան,
Մարիամ Մելիքսեթյան,
Մարիա Մաթևոսյան
Ֆիլմը հեռուստաընկերության ղեկավարության հետ մասնագիտական բախման մեջ մտած մի լրագրողի մասին է: Մնալով առանց աշխատանքի՝ նրան պատում է որևէ բան փոխելու անզորությունը և մեղքի զգացումը ընտանիքի առջև:Երկրից արտագաղթելու վերաբերյալ կնոջ երկարատև հորդերները նրան ստիպում են վերջնական որոշում կայացնել:Այդ որոշումը նրա համար ծայրահեղական է դառնում, և նա հակամարտության մեջ է մտնում սեփական ԵՍ-ի հետ: Այն սկզբունքները, որոնցով նա ապրել է, կոտրված են, ապագան՝ անորոշ:Զգալով հորը տեսնելու ուժեղ ցանկություն՝ նա գնում է սահմանամերձ գյուղ, ուր ապրում է հայրը:Ճանապարհը դեպի հայրական տուն ուղեկցվում է մանկության մասին հուշերով:Ծանր 1992 թվական, երբ Հայաստանը պատերազմական վիճակում էր, զրկանքների մեջ:Անցյալի հետ հանդիպումն օգնում է կրկին վերագտնել իրեն և կայացնել ճիշտ որոշում: