Յոգան և Կեցվածքը
Յոգան և Կեցվածքը
Շուշան Հովհաննիսյանի հետ
Մարտի 5-ին, կիրակի, ժամը` 13:30
Մասնակցությունն անվճար է
Հրավիրում ենք բոլորին մասնակցելու Մարտի 5-ին <<Յոգան և կեցվածքը>> թեմայով տեսական դասին, որը վարելու է Շուշան Հովհաննիսյանը։
Հայտնի է, որ յոգան նպաստում է ունենալ գեղեցիկ և ճիշտ կեցվածք: Նրա ներգործությունը բազմապրոֆիլ է: Եթե թվարկենք դրանցից մի քանիսը, ապա պետք է ասել, որ առաջին հերթին յոգան օգնում է, որ մարդը կարողանա կենտրոնանալ մարմնի վրա և սովորի ճանաչել իր մարմինը:
Յոգան ամրապնդում է ողնաշարի անհրաժեշտ մկանները, որոնք օգնում են երկար ժամանակ պահել ճիշտ կեցվածքը: Այն նաև նպաստում է ողերի միջև տարածություն ապահովվելուն, որով օգնում է թեթևացնել բազմաթիվ ցավերն՝առաջացած սկոլեոզի, ճողվածքի կամ այլ պատճառներով:
Այսօր շատերս ենք բախվում կեցվածքի պատճառով առաջացած մի շարք խնդիրների։ Ժամանակակից կյանքը ստիպում է մեզ մեր մարմինը երկար ժամանակ պահել կռացած:
Երկար նստակյաց աշխատանքային ժամերը, Էլեկտրոնային դիվայսների անխնա օգտագործումը նպաստում են մեր ողնաշարի կորացմանը։
Մենք այնքան ենք ներգրավված նմանատիպ գործունեությամբ, որ մոռացության ենք տվել, թե ինչպես ենք քայլում, նստում, կանգնում և անգամ, թե ինչպես ենք մենք քնում։ Եվ սրանք պատճառներից մի քանիսն են, որոնց հետևանքով ունենում ենք ցավեր մարմնի տարբեր հատվածներում։
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
«Թռիչք կկվի բնի վրայով»
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Դրամա 2 մասից Տոմսերի գինը՝1000-3000դր: