Ատամնաբույժն արևելյան
Ապրիլի 5-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Հակոբ Պարոնյանի համանուն պիեսի մոտիվներով նկարահանված ռեժիսոր Էռնեստ Մարտիրոսյանի «Ատամնաբույժն արևելյան» ֆիլմի ցուցադրությունը և հանդիպում-քննարկում կինոգործիչների հետ:
«Ատամնաբույժն արևելյան» ֆիլմը պատմում է սիրային նորանոր արկածներ որոնող Թափառնիկոսի մասին, ով անվերջ հայտնվում է արտառոց իրավիճակներում:
Դեպքերը կատարվում են 19-րդ դարի վերջում Պոլսի հայկական միջավայրում։
Երեկոյի հատուկ հյուրն է «+Կինո» ամսագրի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը:
Միջոցառմանը ներկա կգտնվեն նաև կինոռեժիսոր Էռնեստ Մարտիրոսյանի այրին՝ Լիդա Գևորգյանը, և դուստրը՝ Լուսինե Մարտիրոսյանը:
Սցենարի հեղինակ և բեմ. ռեժիսոր` Էռնեստ Մարտիրոսյան
Կոմպոզիտոր`Գեորգի Գարանյան
Երգերի խոսքերի հեղինակներ`Ա. Սահրադյան, Յա. Խալեցկի
Բալետմեյստեր` Բ. Մոնավարդիսաշվիլի
Բեմադրող օպերատոր` Լևոն Աթոյանց
Բեմադրող նկարիչ և զգեստների նկարիչ` Լիդա Գևորգյան
Գլխավոր դերակատարներ` Ալեքսանդր Շիրվինդտ, Իվետա Բաբուրյան, Կարպ Խաչվանքյան, Տաթևիկ Ղափլանյան, Հմայակ Հակոբյան
Մուտքն ազատ է: