Face to face։ business meeting
Առաջին անգամ Հայաստանում՝ #LOFT-ում, տեղի կունենա նոր ձևաչափով բիզնես իրադարձություն, որտեղ գլխավոր դերերում հենց մասնակիցներն են։
#FaceToFace-ը յուրահատուկ միջոցառում է, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունենում ներկայացնել իրենք իրենց, իրենց կատարած գործը, փորձն ու ընկերությունը, ծանոթանում են նոր մարդկանց հետ, փոխանակվում այցեքարտերով ու կոնտակտներով՝ այդպիսով գործնական աշխարհում ընդլայնելով իրենց գործընկերների շրջանակը։
Հենց այս փաստարկով է «Face to face» ձևաչափը տարբերվում այլ բիզնես իրադարձություններից։ Մենք հավաստիացնում ենք, որ հաջողության հասնելու ճանապարհին ամենաորոշիչ դերը հենց մարդկային անմիջական փոխհարաբերություններն են, կապերն ու կոնտակտները։ Ամբողջ աշխարհում այս միջոցն են կրառում՝ զարգացնելու համար գործնական, մշակութային ու սոցիալական փոխհարաբերությունները։
Միջոցառման ծրագիրը կազմված է երկու փուլից․
Փուլ 1։ բիզնես հաղորդակցություն․ երբ մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց ու սեփական նախագծերը, փոխանակվեն այցեքարտերով և շփվեն (networking)։
Փուլ 2։ կրթական ելույթներ հրավիրված խոսնակների կողմից․
Ալեքսանդր Զալինյան․ կրթություն է ստացել համաշխարհային ճանաչում ունեցող բիզնես թրեյներներ, հրապարակախոսներ, գործարարներ և գրողներ Բրայան Թրեյսիի և Բոդո Շեֆերի մոտ։
Հատուկ հյուր՝ Վահրամ Միրաքյան․ հանրահայտ գործարար, բիզնես թրեյներ, «Չոր մարքեթինգ» գրքի հեղինակ և «Չոր մարքեթինգ» ծրագրի հիմնադիր։
Հանդիպման օր, ժամ՝ Մարտի 25, 14։00-17։00
Մուտքավճար՝ 1500 դրամ
Հանդիպման ավարտին դուք կունենաք մեծ թվաքանակով գործնական կոնտակտներ, գիտելիքներ, գեղեցիկ լուսանկարներ և շփումից ու վարպետության դասերից հետո մնացած դրական էմոցիաներ։