Արաբական գարուն․ Մարոկկո
«Կոմունայում» պարբերաբար կլինեն վավերագարական և կիսավավերագրական ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ՝ Արաբական գարնան և արաբական աշխարհից դուրս դրան հաջորդած շարժումների* մասին։
Այս շաբաթ՝ մարտի 22-ին, կդիտենք Նադիր Բուհմուչի “Իմ Մախզենը և ես” (անգլ․ My Makhzen and Me) վավերագրական ֆիլմը, որը ներկայացնում է Մարոկկոյի “փետրվարի 20֊ի” շարժման պատմությունը։ Ֆիլմը ստեղծվել է հարցազրույցների և սիրողական տեսաձայնագրությունների հիման վրա։ Արգելված է Մարոկկոյում։
Տևողությունը՝ 43ր
Ֆիլմը կցուցադրվի անգլերեն ենթագրերով։
* Ժողովրդական ըմբոստությունների ալիքը, որը 2011 թ․ սկզբին անցավ մի շարք արաբական երկրներով, ստացել է Արաբական գարուն անվանումը։ Թունիսում, Եգիպտոսում և Եմենում ապստամբությունները հանգեցրին իշխանափոխության, Լիբիայում և Սիրիայում՝ քաղաքացիական պատերազմի, Բահրեյնում, Ալժիրում, Իրաքում, Հորդանանում, Մարոկկոյում և Օմանում զանգվածային բողոքները չհանգեցրին քաղաքական էական փոփոխությունների։ Բողոքներ էին եղել նաև Քուվեյթում, Լիբանանում, Մավրիտանիայում, Սաուդյան Արաբիայում, Սուդանում, Ջիբութիում, Արևմտյան Սահարայում։ Տեսաբանների, վերլուծաբանների և ակտիվիստների մի մասը համարում է, որ Արաբական գարնան շարունակությունն էր նաև Իսպանիայում Զայրացածների (Indignados) շարժումը, բողոքները Հունաստանում և Անգլիայում, ինչպես նաև Օքուփայ Ուոլ֊Սթրիթը։
\ Չփորձելով քողարկել տարբեր գերտերությունների և մասնավորապես ԱՄՆ֊ի ազդեցությունը Արաբական Գարնան ապստամբություններում, մենք համարում ենք, որ ըմբոստությունների մասնակիցների մեծ մասը եղել է ինքնակազմակերպված։ \
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: