Արձակուրդային ճամբար Ծաղկաձորում
Դպրոցական գարնանային արձակուրդներին ընդառաջ՝ 1-7-րդ դասարանցիներին ՏաՏան առաջարկում է միանալ եռօրյա արձակուրդային ուրախ ճամբարին Ծաղկաձորում:
Հաշվի առնելով, որ արձակուրդները նախ եւ առաջ հանգստանալու համար են, մենք ապահովելու ենք երեխաների եռօրյա ակտիվ հանգիստ՝ հագեցած հիմնականում հաճելի ու ուրախ խաղեր, որոնք կօգնեն ոչ միայն հանգստանալ ու զվարճանալ, այլ իրենց բովանդակության շնորհիվ կկարողանան մարզել հիշողությունը, նպաստել գիտելիքի կրկնողությանն ու իհարկե շփվել հասակակիցների հետ եւ ամրապնդել խմբային աշխատանքում հաղորդակցվելու հմտությունները:
Հիմնական ծրագրի մաս են կազմում հետեւյալ բաժինները.
- Լեզվական խաղեր՝ անգլերեն եւ ռուսերեն,
- Շախմատ,
- Ստեղծագործական աշխատանք՝ կավով, թղթով, թելերով, կտորներով եւ զանազան այլ նյութերով,
- Բակային խաղեր մաքուր օդում՝ այդ թվում ֆուտբոլ :),
- Պար/երաժշտություն,
- Թատերական ինքնաբուխ ներկայացումներ,
- Գիրք/քննարկումներ:
Եռօրյա ծրագիրն անց է կացվելու Ծաղկաձորի՝ Գրողների ստեղծագործական տան վերանորոգված համալիրում, նախատեսվում են նաեւ այցեր դեպի Կեչառիս վանական համալիր եւ Օրբելի եղբայրների տուն-թանգարան: Ճամբարը գործելու է մարտի 28-30-ը (3 օր, երկու գիշեր):
Եռօրյա ծրագրի մեջ ներառված է տեղափոխումը, 3 անգամ սնունդ՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք, գիշերակացը եւ վերը նշված ծրագիրը: Երեխաները կարող են մասնակցել մենակ կամ մայրիկի/տատիկի/ավագ քրոջ կամ եղբոր հետ միասին: Ստորեւ կարող եք ծանոթանալ երեխաների եւ մեծերի համար նախատեսված արժեքներին եռօրյա ծրագրի համար (3 օր, երկու գիշեր).
- 1-7-րդ դասարանի երեխաների համար ՝ 30.000դրամ,
- մեծահասակաների համար՝ 35.000դրամ:
Նշված արժեքներից 10% զեղչի հնարավորություն կստանան՝
- մինչեւ մարտի 20-ը գրանցվողները (վճարում կատարելով),
- ՏաՏայի երկարօրյա ծրագրի եւ 2016 թվականի ամառային դպրոցի մասնակիցները,
- միեւնույն ընտանիքից երկու երեխաները:
Մեր հասցեն է Բյուզանդի 43` Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Բրեմենյան Երաժիշտները
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.
Cocomelon Mega Show
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.: