«Չոփչոփիկը»` handmade հեքիաթում
ՏաՏան շարունակում է իրական հեքիաթների շարքը փոքրերի համար. այս անգամ առաջարկում ենք միանալ «Չոփչոփիկը» (Мойдодыр) handmade խաղ-հեքիաթին, որի հեղինակը կրկին երեխաներն են լինելու:
Չուկովսկու հեքիաթի հերոսի հետ միասին կսովորենք կամ կրկրնենք ինչպես պահպանել մեր փոքրիկ պարտականությունները, կօգնենք տղային պահպանել մաքրություն, կխաղանք մի փոքր, կերգենք հայտնի երգը, նաեւ կպատրաստենք գլխավոր հերոս Չոփչոփիկին եւ անուշահոտ "օճառ", որոնք կդառնան երեխաների ընկերը լվացարանի մոտ:
Մասնակից յուրաքանչյուր երեխա հնարավորություն կունենա իր ստեղծած հերոսի հետ միասին պատմել հեքիաթի մի հատված, խաղացնել ու զարգացնել արկածները, գուցե նաեւ փոփոխել հեքիաթը :): Արդյունքում երեխաները ոչ միայն կապրեն սիրելի հեքիաթում, այլ նաեւ կշփվեն հասակակիցների հետ, կերեւակայեն եւ իրենց պատկերացումները «հանդիսատեսին» կներկայացնեն: Իսկ հեքիաթի ավարտից հետո բոլորն իրենց պատրաստածը տուն կտանեն:
Հանդիպում ենք մարտի 25-ին՝ շաբաթ, 12:00-ին: Միջոցառումը նախատեսված է 2-6 տարեկան երեխաների համար, ովքեր կարող են մասնակցել մեծահասակի հետ կամ մենակ, մեր մասնագետները փորձելու են խաղ-հեքիաթի մեջ առավելագույն ներգրավել բոլոր մասնակիցներին եւ նպաստել նրանց շփման հմտությունների զարգացմանը: Մեկ երեխայի համար մասնակցության արժեքը 2000դրամ է:
Մեր հասցեն` Բուզանդի 43՝ Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ:
#ՏաՏա #ՇաբաթԿիրակի #Չոփչոփիկը#ԻրականՀեքիաթ
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
Արկադի Դումիկյան
Karen Demirchyan Sports and Concerts Complex
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 45.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)
Ալեկո | Սիմֆոնիկ պարեր
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000դր.:
Թաթուլ Ալթունյանի անվան երգ...
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 6000 դրամ