Պոեզիայի ժամ ՆԱՄ-ում
Մարտի 24-ին՝ ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում կանանց տոնի միամսյակի շրջանակում տեղի կունենան հայ դասական և ժամանակակից պոեզիայի ընթերցումներ:
Գեղարվեստական խոսքի արտիստուհի՝ Թագուհի Ղազարյան:
«Նարեկացի» արվեստի միությունը, հետամուտ լինելով հաշմանդամություն ունեցող անձանց արվեստի դաշտ ներգրավելու առաքելությանը, շարունակում է կյանքի կոչել հատուկ միջոցառումներ, ծրագրեր և նախագծեր:
Այս անգամ միությունում կազմակերպվելիք միջոցառումը հասցեագրված է հաշմանդամություն ունեցող կանանց:
Ներկա կգտնվեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, «Հույսի կամուրջ» և «Ունիսոն» հասարակական կազմակերպությունների հաշմանդամություն ունեցող կանայք:
Մուտքն ազատ է: