YouthSpeak Forum 2017
«ԱՅՍԵԿ» միջազգային երիտասարդական կազմակերպությունը ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության Երևանյան գրասենյակի օժանդակությամբ նախաձեռնում է «Youth Speak» ֆորումը, որի նպատակն է համախմբել երիտասարդությանը Կայուն զարգացման 17 նպատակների շուրջ:
Կայուն զարգացման նպատակները գլոբալ են և կիրառվում են ամենուր՝ կախված ազգային առանձնահատկություններից, ներուժից, զարգացման մակարդակից, ինչպես նաև ազգային ռազմավարությունից:
Ֆորումի ընթացքում մասնակիցները կմշակեն ծրագրեր, որոնք ուղղված կլինեն Հայաստանի զարգացմանը խոչընդոտող խնդիրների նորարար և կայուն լուծումներին:
Ոգեշնչի՜ր
Ֆորումի առաջին օրը Կայուն զարգացման նպատակների մասին խոսելու և մասնակիցների հետ իրենց գիտելիքներն են կիսելու տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, հայաստանյան առաջատար մասնագետներ։
Ֆորումի այս մասը կիրականացվի քննարկումերի միջոցով։ Մեր գործընկերները ընտրված թեմայի շուրջ կանցկացնեն զրույցներ, երիտասարդների համար նոր հեռանկարներ բացող գաղափարների քննարկումներ:
Գործի՜ր
Մասնակիցները նախորդ օրվա գիտելիքներն ու հմտությունները գործի դնելով կկազմեն ծրագրեր խմբային աշխատանքի միջոցով: Օրվա վերջում ծրագրերը կներկայացվեն ժյուրիի անդամներին և լավագույն ծրագիրը կիրագործվի մեկ տարվա ընթացքում, իսկ արդյունքները կներկայացվեն հաջորդ տարվա «Youth Speak» ֆորումի ժամանակ:
