Fashion Week FORUM
2017 թվականի Ապրիլի 8-ին ժամը 14:00 DoubleTree by Hilton Yerevan-ում տեղի կունենա «FASHION WEEK Forum» համաժողովը, որտեղ նորաձևության ոլորտի բոլոր անհատներն ու կազմակերպությունները հնարավորություն կունենան հանդիպելու և համագործակցության եզրեր գտնելու միմյանց հետ, ինչպես նաև ներկայանալու իրենց պրեզենտացիաներով և հստակ ու իրատեսական առաջարկներով՝ ինչպես զարգացնել նորաձևության ոլորտը Հայաստանում: Մուտքն ազատ է (ԱՆՎՃԱՐ):
Համաժողովի ընթացքում յուրաքանչյուրը հնարավորություն կունենա առաջադրելու 3 թեկնածու՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ Կազմակերպության Խորհրդում ներգրավվելու համար: Խորհրդի անդամների առավելագույն քանակը 10 հոգի է: Առաջադրված թեկնածուների ընտրության հարցում կկարևորվի նրանց փորձը նորաձևության ոլորտում կամ այլ զարգացման ծրագրերում: Խորհրդի իրավասությունների շրջանակը կներառի Կազմակերպության գործունեության կարևորագույն հարցերի քննարկումները, որոշումների կայացումն ու գործընթացների հետագա զարգացմանն աջակցումը:
Նախագծի գործընկեր՝
DoubleTree by Hilton Yerevan City Centre
***
Կազմակերպության նպատակն է համախմբել հայ նկարիչ-մոդելավորողներին ու մոդելներին, դիզայներներին ու ոճաբաններին, դերձակներին ու կոշկակարներին, կաշվեգործներին ու գորգագործներին, վարսահարդարներին ու դիմահարդարներին, ինչպես նաև արտադրողներին՝ Հայաստանում նորաձևության ոլորտի զարգացմանը և հայկական արտադրությանը նպաստելու համար, կազմակերպել «Հայաստանի Նորաձևության Շաբաթ» և «Երևանյան Նորաձևության Շաբաթ» նորաձևության փառատոնները, «Հայկական նորաձևության զարգացմանն ավանդ ունենալու համար» մրցանակաբաշխությունը, մասնագիտական դասընթացներ, սեմինարներ և այլ նախագծեր:
ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ նախագիծը Հայաստանում հիմնադրվել է 2000 թվականին՝ տարիներ շարունակ համախմբելով ոլորտում առկա և գործող անհատներին ու կազմակերպություններին` երկար տարիներ կազմակերպելով նորաձևության փառատոններ և այլ նախաձեռնություններ:
Նախավերջին՝ 2010 թվականի նորաձևության փառատոնը տեղի էր ունեցել Մոսկվա քաղաքում, իսկ վերջին՝ 2012 թվականի նախագիծը՝ Երևանում, ՀՀ Կառավարության նիստերի դահլիճի նախասրահում:
2017 թվականին ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ կազմակերպությունը վերսկսել է իր գործունեությունը՝ համախմբելու ոլորտի բոլոր անհատներին ու կազմակերպություններին:
