Jackie. Ֆիլմ և էթիկա
Ապրիլի 8-ին՝ ժամը 19։00-ին, «Տեր և Տիկին» Էթիկայի Կենտրոն-ի և #LOFT-ի համատեղ «Ֆիլմ և էթիկա» նախագծի շրջանակներում տեղի կունենա Պաբլո Լարաինի «Jackie» ֆիլմի դիտում-քննարկումը։
Այս անգամ քննարկումը կրելու է «Ինչպես սեփական անձը դարձնել բրենդ» խորագիրը։ Ֆիլմի գլխավոր հերոսի կերպարի միջոցով փորձելու ենք բացահայտել այն գործիքները, որոնցով և ստեղծվում է անձ-բրենդը։
«Տեր և Տիկին» էթիկայի կենտրոնի տնօրեն Մարգարիտա Խաչատրյանը հյուրընկալելու է Armenian PR association scientific-informational NGO-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանին։
#Jackie ֆիլմը պատմում է Ժակլին Քենեդու մասին, ով 60-ականների սկզբին ԱՄՆ առաջին տիկինն էր և իր ժամանակի ամենահայտնի կինը, սակայն տարեց տարի նրա կյանքի հանդեպ մարդկանց հետաքրքրությունը չի նվազում: Այս ֆիլմում հեղինակները ներկայացրել են ամերիկյան պատմության ամենաողբերգական պահերից մեկը` նախագահ Քենեդու սպանությունը և դրան հաջորդած մի քանի օրը` այդ իրադարձությունները ցույց տալով անձամբ Ժակլինի աչքերով: Ողջ աշխարհը հիանում էր նրա դիմացկունությամբ, արժանիքներով և ինքնատիրապետմամբ:
Մասնակցության վճարը՝ 1500 դրամ
