Հայոց թագուհիներ
«Կինն ու կյանքը նույն արմատի բառեր են. կին` նշանակում է կյանք, կինն աստվածուհի է, իսկ աստվածը` կին»,- հնչում է Տիգրան Խզմալյանի «Հայոց թագուհիներ» ֆիլմում։
2014 թ֊ին նկարահանված` Երևանում ու ԱՄՆ֊ում սակավաթիվ ցուցադրություններ ունեցած այս ֆիլմի հեղինակն ու ռեժիսորը՝ Տ․ Խզմայլանը, այն համարում է իր պարտքը կանանց՝ դարավոր զրկանքների ու խտրականության դիմաց․ ըստ նրա՝ մենք ուրացել ենք հայ կնոջն ու նրա կերպարը։
«Հայոց թագուհիներ» ֆիլմը, նվիրված լինելով պատմության մեջ կնոջ ունեցած դերին, միաժամանակ յուրօրինակ պատմություն է կնոջ մասին. հայ կնոջ, ով ըստ հեղինակի, ծնվում է դիցուհի և լքում կյանքն իբրև ստրկուհի: Նա կարծում է, որ հայ կինը շատ հաճախ չի գնահատվում հենց հայերի կողմից։ Ֆիլմում նաև խոսվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատման, կանանց նկատմամբ բռնությունների և նրա դերի մասին ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան քաղաքական ու հասարակական ոլորտներում։
Ֆիլմի ավարտին այն կքննարկենք ռեժիսորի ու կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Ֆիլմի տևողությունն է 96 րոպե։
Մուտքն ազատ է։
