Concert
Մենք շուտով 1 տարեկան ենք
Ընկերնե՜ր,
Շուտով մեր Թիմ Թայմը դառնում է 1 տարեկան: Այս երկար ու կարճ, հեշտ ու դժվար տարին անցկացրինք միասին:
Եվ մեր մեկամյակի նախօրեին սիրով հրավիրում ենք բոլոր բարի մարդկանց մարտի 31-ին՝ ժամը 19:00 –ին, բարեգործական-ժամանցային միջոցառման, որի ընթացքում երաժշտական համարներով հանդես կգան հայտնի և սիրված երգիչներ, իսկ միջոցառման բարձր տրամադրությունն ու հումորը կապահովեն Ուրախների և Հնարամիտների թիմի տաղանդավոր անդամները։
Այս միջոցառմամբ մենք ևս մեկ անգամ միանում ենք «Աջակցություն զինվորական հաշմանդամներին և զինվորներին» ծրագրին և ողջ հասույթը ուղղելու ենք զինհաշմանդամների և վիրավոր զինվորների վերականգողական կենտրոնի վերանորոգմանը աջակցելուն:
Մուտքը՝ 2000 դրամ:
Մեր Ծննդյան լավագույն նվերը կլինի Ձեր ներկայությունը ^_^
