Tale
Անդերսենի օր «Նոյյան Տապան» գրատանը
Բոլոր փոքրիկներին և իրենց ծնողներին, սիրով հրավիրում ենք մեր գրատուն Ապրիլի 5-ին, ժամը՝ 13:30-ին՝ մասնակցելու Հանս Քրիստիան Անդերսենին նվիրված միջոցառմանը:
Եկեք միասին՝ հեքիաթագիր Մերի Սահակյանի հետ, ինտերակտիվ խաղերի և հեքիաթների միջոցով բացահայտենք Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթային աշխարհը:
Մեզ հետ օրը կկիսի նաև Դանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս՝ պարոն Գագիկ Գյուլբուդաղյանը:
Միջոցառումը էլ ավելի հետաքրքիր կդարձնեն հեքիաթների հերոսները և «Նինարե» պարային ստուդիան:
Սիրով սպասում ենք բոլորին` անակնկալներով լի մեր միջոցառմանը:
