Loft Out. ժայռամագլցում և Offroad GAZ 66-ով
Էքստրիմի սիրահարնե՞ր, ի՞նչ կա, ո՞նց եք: :D
Հատուկ ձեզ համար էնպիսի հավես #event ենք կազմակերպում, որ տեքստը դեռ չկարդացած պետք է վերցնեք հեռախոսներն ու հաստատեք ձեր մասնակցությունը գարնանային այս գժոտ #LoftOut-ին:
Եվ այսպես, Ապրիլի 8-ին, արդեն երրորդ անգամ գնում ենք Ենոքավան՝ դեպի սիրելի Yell Extreme Park, որտեղ ադրենալինի մեծ չափաբաժինը միշտ է ապահովված: Այս անգամ մագլցելու ենք 10 մետր բարձրությամբ ժայռ՝ պրոֆեսիոնալ մասնագետների օգնությամբ: Ապա, հաղթահարելով բարձունքը, #GAZ66 բացօթյա ավտոմոբիլով անցնելու ենք (#offroad) խուճուճ-մուճուճ ճանապարհներով ու վայելելու ենք մեր առջև բացված հրաշալի տեսարանը: Հետո, ըստ ծրագրի, սովածանալու ենք :D, կանգ ենք առնելու սարի գլխին ու պիկնիկ ենք անելու. մեր կողմից՝ թեյի, սուրճի ու քաղցրավենիքի համով հյուրասիրությունը, ձեր կողմից՝ ինչ ուզեք:
ծԴե ի՞նչ, եթե հավանեցիք, ուրեմն կհանդիպենք նշված օրը՝ ժամը 09:00-ին (վերադարձը՝ 19:00-ին), #LOFT-ում:
Մասնակցության արժեքը՝ 18․000 դրամ
