Secret Box. ինտելեկտուալ խաղ
Ապրիլի 14-ին` ժամը 19:00-ին, բոլոր ինտելեկտուալներին և ժամանցը գնահատողներին սպասում ենք #LOFT-ում` խաղալու #SecretBox ինտելեկտուալ յուրահատուկ խաղը:
Խաղին կարող է մասնակցել միայն 20 մարդ։ Տեղում կձևավորվի 4 թիմ, որից հետո կմեկնարկի խաղը՝ հետևյալ փուլերով՝
Փուլ 1․ Ճի՞շտ է, թե՞ սխալ։
Փուլ 2․ Միքս փուլ
Փուլ 3․ Զտման փուլ
Փուլ 4․ Ֆինալ
Խաղը պատրաստված է համակարգչային ծրագրով՝ հատուկ վիզուալ և ձայնային էֆֆեկտներով։ Յուրաքանչյուր փուլում լինելու են 20 գաղտնի արկղեր, որոնք կցուցադրվեն մեծ էկրանին։ Դրանց տակ թաքնված են տարբեր տեսակի հարցեր՝ տարբեր բնագավառներից: Մասնակիցները 80-ից ավել հարցերին պատասխանում են՝ բացելով պատուհանի վրա առկա փոքր արկղիկները և հավաքում իրենց միավորները:
Ամենաշատ միավոր հավաքած անդամն իր հետ տանում է նվերներով լի «Գաղտնի արկղը (Secret Box-ը)», որը ի դեպ հավաքվում է 20 մասնակիցների կողմից խաղից առաջ՝ գաղտնի տարբերակով (նախքան խաղի սկիզբը յուրաքանչյուր մասնակից արկղի մեջ պետք է թողնի իր կողմից ընտրված որևէ նվեր՝ անկախ չափից ու արժեքից, այնտեղ կլինեն նվերներ նաև կազմակերպիչների ու LOFT-ի կողմից):
* Յուրաքանչյուր փուլի կառուցվածքին մասնակիցները մանրամասն կծանոթանան LOFT-ում՝ խաղից առաջ։
Խաղը կվարի «Դիսպերսիա» գրքի հեղինակ Արտյոմ Գրիգորյանը։
Շտապեք գրանցվել հետևյալ հղումով՝ https://goo.gl/forms/cXOWbk9ESUFwNnn02
Մասնակցության արժեքը LOFT-ի երկժամյա տարիֆով՝ 1300 դրամ
Հ․Գ․ Ի դեպ, այդ օրը կսպասենք նաև բոլոր հետաքրքրասերներին, ովքեր կարող են հետևել խաղին՝ հանդիսատեսի կարգավիճակում։
