Կառավարում ցանկացած կետից. բիզնես խաղ
Ապրիլի 15-ին՝ ժամը 14։00-ին, Loft HR Club - ում տեղի կունենա Alvarium-ի հերթական հանդիպումը, այս անգամ՝ «Կառավարում ցանկացած կետից» յուրահատուկ բիզնես խաղի տեսքով։
Ընդունված է այն հանգամանքը, որ կազմակերպությունը ղեկավարում է առաջին ղեկավարը կամ որևէ խումբ։ Հիմնականում դա հենց այդպես է, բայց ոչ լիովին: Կազմակերպության ղեկավարման գործում իրենց ներգրավվածությունն են ունենում ոչ միայն կազմակերպության աշխատակիցները, այլև նրանց ընտանիքների անդամները, իրենց հարազատները, գործընկերները և հաճախորդները՝ բոլորն իրենց չափով։
Տեսականորեն, ցանկացած կազմակերպություն կարելի է ղեկավարել, կառավարել ցանկացած կետից (յուրաքանչյուր սոցիալական, պաշտոնական կամ «աշխարհագրական» դիրքից), ամեն ինչ կախված է անհատական կառավարման հմտություններից։
«Կառավարում ցանկացած կետից» վարժությունն ուղղված է մասնակիցների կառավարման հմտությունների զարգացմանը, որի ընթացքում պարզ է դառնում, թե յուրաքանչյուր դերային իրավիճակում մասնակիցները ինչպիսի հմտություններ կցուցաբերեն։ Վարժության արդյունքում մասնակիցները կգնահատեն և կբացահայտեն իրենց կառավարման և թիմային աշխատանքի հմտությունները և որոշակի դասեր կքաղեն այդ հմտությունների բարելավման նպատակով։
Ու՞Մ ԵՆՔ ՍՊԱՍՈւՄ․
-ղեկավարների,
-միջին և բարձր օղակի մասնագետների,
-ձեռներեցների,
-մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների
-և ուրիշների, քանի որ վարժությունը նպատակահարմար է անցկացնել ինչպես միմյանց անծանոթ մասնակիցների կազմով, այնպես էլ որևէ կազմակերպության աշխատակազմի մասնակցությամբ։
Մասնակիցների արդյունավետ քանակը 20-40 է, ուստի պարտադիր է գրանցվել նախօրոք հետևյալ հղումով՝ https://goo.gl/forms/BDHGP3oyKbT93wuH3։
ԽԱՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈւԼԵՐԸ․
1. Ներկայացման փուլ (30-40 րոպե),
2. Գործողությունների փուլ (120 րոպե),
3. Արդյունքների ամփոփման փուլ (30-40 րոպե):
Մասնակցության արժեքը 9000 դրամ է։
