Other
Առաջին բուժօգնության դասընթաց
Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա ՀԿ-ն և #LOFT-ը ներկայացնում են առաջին բուժօգնության դասընթաց:
ԹԵՄԱՆԵՐ՝
1. Սիրտ-թոքային վերակենդանացում
2. Օտար մարմին շնչափողում
3. Կողքի ապահովության դիրք
Դասընթացը կիրականանա համապատասխան հոլովակների և մուլյաժների օգնությամբ: Մասնակիցները կարող են իրականացնել առաջին բուժօգնության մանիպուլյացիաները համապատասխան մուլյաժների վրա:
Խոսնակներն են՝ Հովհաննես Թումանյանը և Տիգրան Հովհաննիսյանը:
Մուտքը՝ 1500 դրամ
