«Որդիների Պայքարը Հայրերի Դեմ»
Կարծվում է, թե մենք ընկալում ենք Նժդեհին, բողոքում «ենք», որ ամեն տեղ նրա խոսքերն են մեջբերում, ասում «ենք». «Զզվացրիք», - իսկ միթե՞ իրապես հասկանում ենք նրան...
Այս անգամ քննարկման ճանապարհով փորձելու ենք հասկանալ նրան եւ միմյանց. Ի՞նչն է մեր նպատակը, իդեալը եւ ունե՞նք արդեոք, ինչի՞ ենք պատրաստ։
Քննարկելու ենք «Որդիների պայքարը հայրերի դեմ» աշխատությունը։
« Եղի՛ր իդեալիստ, երիտասա՛րդ ընթերցող, քանզի նյութապաշտը դառնում է մարդ մեքենա, կոկորդ ու ստամոքս միայն, իսկ նմանը և՛ ապրում է, և՛ չի ապրում, իսկ նմանը ավելի անասուն է, քան մարդ: Եղի՛ր իդեալի ընդունակ, և բավական մի՛ համարիր իմացականությամբ զարգացումը, որ առանց սրտի կրթության, աշխարհի չարիքները մեղմացնելու փոխարեն աճեցնում է հաճախ: Եղի՛ր ընդունակ՝ ինքնանորոգումի ճամփով սատար հանդիսանալ հասարակության բարոյական վերանորոգմանը, խորապես գիտակցելով, թե միակ մարդը, որին կարող ես բարձրացնել՝ դա ի՛նքդ ես: Սկսի՛ր քեզանից:»,-Գարեգին Նժդեհ։
